14:33  +04,  13 օգոստոսի, 2020

Պրեմյեր լիգա. Մրցաշրջանի լավագույն գոլը

Լոնդոնի «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնը ճանաչվել է ֆուտբոլի Անգլիայի առաջնության՝ 2019/20թթ. մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ, hաղորդում է Պրեմյեր լիգայի մամուլի ծառայությունը:

Լավագույնն է ճանաչվել 28-ամյա ֆուտբոլիստի խփած գոլը «Բարնլիի» դեմ Պրեմյեր լիգայի 16-րդ տուրի խաղում (5:0): Գոլից առաջ Սոնը 11 վայրկյանում վազել էր 71,4 մետր:

Անգլիայի ավարտված առաջնությունում հարավկորեացին մասնակցել է 30 խաղի և դարձել 11 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ