16:04  ,  11 օգոստոսի, 2020

«Լոկոմոտիվը» չի լուծարվի

Ավարտված մրցաշրջանում ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկած Երևանի «Լոկոմոտիվը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ հերքելով լուրերը, թե ակումբը կարող է լուծարվել:

«Հարգելի հայրենակիցներ և ֆուտբոլասեր համայնք.

Վերջին օրերին տարբեր տեղերից մեզանից հետաքրքրվում են , թե արդյո՞ք «Լոկոմոտիվ» ՖԱ-ը լուծարվել է և արդյո՞ք շարունակելու է իր գործունեությունը:

Ցանկանում ենք պաշտոնապես հայտարարել , որ «Լոկոմոտիվ» ՖԱ-ը շարունակում է իր գործունեությունը և չի լուծարվել և չի էլ լուծարվելու:

Այդ խոսակցությունները իրենցից ներկայացնում են դատարկ բամբասանքներ ստեղծված և տարածված անփառունակ որոշ շրջանակների կողմից:

Մեր ֆուտբոլային ակումբի անդամ հանդիսացող բոլոր մանկապատանեկան թիմերի մարզիչներին, ֆուտբոլիստներին, ինչպես նաև նրանց ծնողներին կոչ ենք անում ցանկացած տեղեկություն կապված «Լոկոմոտիվ» ՖԱ-ի հետ ճշտել միայն ակումբի ղեկավարությունից և չտրվել սադրանքներին և դավադրություններին կազմակերպված և ուղղորդված մեզ հայտնի շրջանակների կողմից:

Այս պահին ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի 29.07.2020թ. որոշումը գտնվում է Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանի վարույթում մեր քողոքի հիման վրա, որի հետ կապված մոտ ժամանակներս մենք հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Առաջին խմբի նախորդ առաջնությունն անավարտ էր մնացել պայմանավորված խաղերի սկանդալի պատճառով: Պայմանավորված խաղերում ներգրավված լինելու մեջ կասկածվում է նաև «Լոկոմոտիվը», որը որակազրկվել է չի մասնակցի Հայաստանի Առաջին խմբի հաջորդ առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով