09:02  ,  14 սեպտեմբերի, 2012

Նոր ձեւավորված Հայաստանի երկրորդ հավաքականը կխաղա Աբխազիայի թիմի հետ

Հայաստանի առաջնությանը մասնակցող ակումբների խաղացողներից կազմվել է ֆուտբոլի Հայաստանի երկրորդ հավաքական, որը կոչվում է Արցախի ազգային հավաքական, հաղորդում է Դիլիջանի «Իմպուլսի» պաշտոնական կայքը:

Արցախի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի չճանաչված հանրապետությունների թիմերի հետ: Հայաստանի երկրորդ հավաքական են հրավիրվել 22 ֆուտբոլիստներ, ովքեր Ավանի ֆուտբոլային ակադեմիայում ընթացող հավաքի ընթացքում երկկողմանի հանդիպում են անցկացրել:

Սեպտեմբերի 25-ին Արցախի հավաքականն արտագնա ընկերական խաղում ուժերը կչափի Աբխազիայի թիմի հետ: Մեկ ամիս անց Աբխազիայի հավաքականը պատասխան այցով կժամանի Երեւանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English