WBO վարկածով գերծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն 39-ամյա ամերիկացի Լեյմոն Բրյուսթերը հայտարարել է Վլադիմիր Կլիչկոյի հետ եւս մեկ անգամ մենամարտելու ցանկության մասին:
«Մենք կապված ենք Վլադիմիրի հետ: Ես նրա ամենասարսափելի երազն եմ: Երրորդ մենամարտը նման չի լինի երկրորդին: Ես կարծում եմ Վլադիմիրը պետք է օգտվի այս հնարավորությունից»,- ամերիկացի բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է allboxing.ru-ն:
Հիշեցնենք, որ Բրյուսթերի եւ Կլիչկոյի առաջին մենամարտը կայացել է 2004-ին եւ ավարտվել ամերիկացու հաղթանակով: 2007-ին արդեն Վլադիմիր Կլիչկոն է հաղթել Բրյուսթերին 6-րդ ռաունդում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի