20:34  ,  25 հուլիսի, 2020

38-ամյա Իբրահիմովիչը կարիերան ավարտելու մտադրություն չունի

Իտալական «Միլանի» 38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը թվիթերյան հայտարարությամբ նշել է, որ կարիերան ավարտելու մտադրություն չունի։

«Դուք կարծո՞ւմ եք, որ ես սպառվել եմ եւ իմ կարիերան շուտով կավարտվի։ Դուք ինձ չեք ճանաչում։ Ամբողջ կյանքում ստիպված եմ եղել պայքարել։ Ոչ ոք չէր հավատում ինձ, բայց ես ստիպեցի հավատալ։

Ոմանք ցանկանում էին կոտրել ինձ, բայց ինձ դարձրին ավելի ուժեղ։ Մյուսները ցանկանում էին օգտագործել ինձ, բայց ինձ դարձրին ավելի խելացի։

Եվ հիմա դուք կարծո՞ւմ եք, որ ես սպառվել եմ։ Բոլորիդ կարող եմ ասել միայն մեկ բան՝ ես նման չեմ ձեզ։ Ես Զլատան Իբրահիմովիչն եմ, եւ ես դեռ ընդամենը նախավարժանք եմ անում»,- գրել է Իբրահիմովիչը։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իբրահիմովիչը մասնակցել է 16 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English