10:31  ,  24 հուլիսի, 2020

«Բարսելոնան» հրաժեշտ կտա Ումտիտիին

Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտին ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը:

Sport.es-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» արդեն տեղյակ է պահել 26-ամյա պաշտպանին, որ ակումբը հույսեր չի կապում նրա հետ:

«Բարսելոնան» պատրաստ է հրաժարվել Ումտիտիի ծառայություններից, եթե նրա դիմաց ստանա 50 միլիոն եվրո: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Նապոլին», «Լացիոն», «Ռոման», «Տորինոն», «Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Չելսին»:

Ումտիտին «Բարսելոնա» է տեղափոխվել 2016 թվականին ֆրանսիական «Լիոնից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում