16:38  ,  23 հուլիսի, 2020

«Ուրարտուն» պայմանագիր է կնքել ռուս հարձակվողի հետ

Երևանի «Ուրարտուն» պայմանագիր է կնքել 26-ամյա հարձակվող Ալեքսանդր Ռադչենկոյի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ակումբի պայմանների մասին կասեմ, որ ավելի լավը դեռ չեմ տեսել։ Ստեղծված է ամեն պայման, կազմակերպվածությունն էլ բարձր մակարդակի վրա է։ Առաջին տպավորություններս լավն են։ Ուսումնամարզական հավաքի ընթացքում մեկ անգամ խաղացել եմ «Ուրարտուի» դեմ, բայց թիմի դեմ խաղալը մեկ բան է, իսկ թիմի համար՝ այլ բան։ Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- «Ուրարտուի» հետ պայմանագիր կնքելուց հետո ասել է Ռադչենկոն:

Ռուս ֆուտբոլիստի վերջին ակումբը Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում հանդես եկող Իվանովոյի «Տեքստիլշիկն» էր, որի կազմում Ռադչենկոն անցկացրել էր 25 խաղ ու դարձել 5 գոլի հեղինակ։

Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև ԲՄԱ-Խաբարովսկ, «Տոսնո», «Սոկոլ», «Ենիսեյ», «Վոլգար», «Խիմկի» ակումբներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում