20:58  ,  8 հուլիսի, 2020

«Վերդերն» ու «Բավարիան» շնորհակալություն են հայտնել կարիերան ավարտած 41-ամյա Կլաուդիո Պիսարոյին

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» շնորհակալություն է հայտնել Բրեմենի «Վերդերի» 41-ամյա խաղացող Կլաուդիո Պիսարոյին, որը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

Պիսարոն «Բավարիայում» հանդես է եկել 2001-2007 եւ 2012-2015 թվականներին։ Մյունխենյան ակումբի հետ պերուացի ֆուտբոլիստը նվաճել է 17 տիտղոս, անցկացրել 327 հանդիպում, խփել 125 գոլ։

Պիսարոյին շնորհակալություն է հայտնել նաեւ «Վերդերը», որի կազմում կարիերան նա սկսել էր 1999 թվականին։ 2001-ին նա տեղափոխվել է «Բավարիա», 2007-2008-ին խաղացել է «Չելսիում», ապա վերադարձել «Վերդեր»։ Երրորդ անգամ նա «Վերդերին» միացել է 2015-ին, մեկ մրցաշրջան «Քյոլնում» անցկացնելուց հետո վերադարձել էր բրեմենյան թիմ, որի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ 153 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում