#GraciasClaudio
— FC Bayern English (@FCBayernEN) July 8, 2020
That is all. #MiaSanMia @pizarrinha pic.twitter.com/hCz4r40KnG
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» շնորհակալություն է հայտնել Բրեմենի «Վերդերի» 41-ամյա խաղացող Կլաուդիո Պիսարոյին, որը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
Պիսարոն «Բավարիայում» հանդես է եկել 2001-2007 եւ 2012-2015 թվականներին։ Մյունխենյան ակումբի հետ պերուացի ֆուտբոլիստը նվաճել է 17 տիտղոս, անցկացրել 327 հանդիպում, խփել 125 գոլ։
Պիսարոյին շնորհակալություն է հայտնել նաեւ «Վերդերը», որի կազմում կարիերան նա սկսել էր 1999 թվականին։ 2001-ին նա տեղափոխվել է «Բավարիա», 2007-2008-ին խաղացել է «Չելսիում», ապա վերադարձել «Վերդեր»։ Երրորդ անգամ նա «Վերդերին» միացել է 2015-ին, մեկ մրցաշրջան «Քյոլնում» անցկացնելուց հետո վերադարձել էր բրեմենյան թիմ, որի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ 153 գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում