19:29  +04,  28 հունիսի, 2020

«Լոռին» ուժեղ էր «Արարատ-Արմենիայից», «Նոան»՝ «Ալաշկերտից»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության չեմպիոնական խմբի 25-րդ տուրի խաղում չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վանաձորում մրցեց «Լոռիի» հետ։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 1։2 հաշվով։

13-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Յոան Գուֆրանի սուր փոխանցումից հետո սեփական դարպասը գրավեց «Լոռիի» կոլումբացի կիսապաշտպան Խուան Բրավոն։

62-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» մնաց 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց մակեդոնացի պաշտպան Ալեքսանդր Դամչեւսկին։

71-րդ րոպեին «Լոռին» ստացավ 11 մետրանոցի իրավունք։ Հաշվի հավասարությունը վերականգնեց Հաիթին ներկայացնող հարձակվող Ջոնել Դեսիրեն։

Ավելացված 5-րդ րոպեին «Լոռիին» հաղթանակ բերեց Միհրան Մանասյանի գոլը՝ 2։1։

Առաջատարներ «Շիրակն» ու «Արարատ-Արմենիան» ունեն 45-ական միավոր։ «Լոռին» 39 միավորով 5-րդն է։

«Նոան» հյուրընկալվեց «Ալաշկերտին» եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։ Վերջնամասում հաղթական գոլի հեղինակ դարձավ ռուսաստանցի հարձակվող Կիրիլ Բոռը։

«Նոան» 42 միավորով բարձրացավ երրորդ տեղ եւ 2 միավոր առաջ անցավ չորրորդ տեղում ընթացող «Ալաշկերտից»։

Հայաստանի առաջնություն, 25-րդ տուր, չեմպիոնական խումբ

«Լոռի» - «Արարատ-Արմենիա»՝ 2։1

Ջոնել Դեսիրե, 73, 11մ, Միհրան Մանասյան, 90+5  - Խուան Բրավո, 13, ինքնագոլ

Հեռացում՝ Ալեքսանդր Դամչեւսկի («Արարատ-Արմենիա»), 62, երկրորդ դեղին քարտ

«Ալաշկերտ» - «Նոա»՝ 0:1

Կիրիլ Բոռ, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ