Անգլիայի չեմպիոնի կոչումը նվաճած «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ամենահիշարժան 10 դրվագները չեմպիոնական մրցաշրջանում։ Յուրգեն Կլոպը դարձավ Պրեմյեր լիգայի տիտղոսը նվաճած առաջին գերմանացի գլխավոր մարզիչը։
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 31-րդ տուրում «Լիվերպուլը» 4։0 հաշվով հաղթել էր «Քրիսթալ Փելասին», իսկ երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» 1։2 հաշվով պարտվել է «Չելսիին»։
«Լիվերպուլը» վաստակել է 86 միավոր եւ առաջնության ավարտից 7 տուր առաջ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ ունի 23 միավորի առավելություն։
«Լիվերպուլը» չեմպիոն չէր դարձել 30 տարի։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում