15:25  ,  24 հունիսի, 2020

Կլոպ. Չեմ կարողանում հավատալ, որ «Մանչեսթեր Սիթիից» առաջ ենք 20 միավորով

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Պրեմյեր լիգայում չեմպիոնական մրցավազքի մասին:

«Դիտում էի «Մանչեսթեր Սիթիի» հանդիպումը «Բարնլիի» հետ և մտածում՝ ինչպե՞ս կարող ենք մենք 20 միավորով առաջ լինել այս թիմից: Իրոք, չէի կարողանում հավատալ:

Այնուամենայնիվ, մրցաշրջանի հենց սկզբից «Լիվերպուլը» շատ ճիշտ աշխատանք է կատարել և դրա արդյունքում գլխավորում է մրցաշարային աղյուսակը»,- Կլոպի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Նշենք, որ Անգլիայի առաջնության 30-րդ տուրից հետո «Լիվերպուլն» ունի 83, իսկ «Մանչեսթեր Սիթին»՝ 63 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով