13:02  +04,  21 հունիսի, 2020

ՀՖՖ-ն պատասխանել է «Լոռիի» հայտարարությանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ կապված «Լոռիի» տարածած հայտարարության հետ, որով ակումբը պարզաբանում էր պահանջել ՀՖՖ-ից կապված «Նոա» ակումբի ֆուտբոլիստ Ալան Տատաեւի որակազրկման ժամկետի փոփոխության հետ:

«Ի պատասխան հունիսի 20-ին «Լոռի ՖԱ» ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված գրառմանը՝ տեղեկացնում ենք, որ, չնայած ՀՖՖ Բողոքարկման նիստը մեկնարկել է հունիսի 19-ին՝ ժամը 12:00-ին, սակայն նիստի արձանագրությունը կազմվել և ուղարկվել է ՀՖՖ համապատասխան բաժին միայն հունիսի 19-ի երեկոյան: Հունիսի 19-ին՝ ժամը 18:08-ին, ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվել է այդ պահի դրությամբ ակտուալ տեղեկատվություն որակազրկված ֆուտբոլիստների վերաբերյալ:

ՀՖՖ-ն (ՀՖՖ պաշտոնական կայքը) պարտավոր չէ հրապարակել ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի որոշումները և սույն կոմիտեի ստեղծման պահից ի վեր դա արել է ընդամենը մի քանի անգամ՝ առանձնակի դեպքերում: Փոխարենը, ՀՖՖ-ն պարտավոր է որոշման մասին տեղյակ պահել բողոքարկող ակումբին, ինչն էլ տեղի է ունեցել սահմանված ժամկետներում: Ավելին, որոշման վերաբերյալ հանդիպման մեկնարկից առաջ տեղյակ է եղել նաև «Լոռի ՖԱ»-ն»,- ասված է ՀՖՖ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության 24-րդ տուրում «Լոռին» Երեւանում «Նոային» պարտվել է 1։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ