20:18  ,  17 հունիսի, 2020

«Գանձասար-Կապանն» ու «Ուրարտուն» խաղացին ոչ ոքի

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում «Գանձասար-Կապանն» ընդունեց «Ուրարտուին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

18-րդ րոպեին հաշիվը բացեց «Գանձասար-Կապանի» պաշտպան Գեղամ Հարությունյանը։ Արդեն 3 րոպե անց «Ուրարտուից» հաշվի հավասարությունը վերականգնեց ռուսաստանցի հարձակվող Եվգոնի Կոբզարը։

«Ուրարտուն» 30 միավորով 7-րդն է, «Գանձասար-Կապանը» վերջինն է՝ 22 միավոր։

Հայաստանի առաջնություն, 24-րդ տուր

«Գանձասար-Կապան» - «Ուրարտու»՝ 1։1

Գեղամ Հարությունյան, 18 - Եվգենի Կոբզար, 21

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով