22:25  ,  13 հունիսի, 2020

«Բավարիայի» 10-րդ անընդմեջ հաղթանակը Բունդեսլիգայում (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ընդունեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» եւ առավելության հասավ 2։1 հաշվով՝ 10-րդ անընդմեջ հաղթանակը տանելով Բունդեսլիգայում։

«Բավարիայի» հոլանդացի հարձակվող Ջոշուա Զիրկզեն 26-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը։ 3-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց մյունխենյան թիմի ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարը։ 86-րդ րոպեին Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան։

«Բավարիան» 73 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։ Մյոնխենգլադբախի թիմը 56 միավորով չորրորդն է։

Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Բավարիա» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 2։1 (տեսանյութ)

Ջոշուա Զիրկզե, 26, Լեոն Գորեցկա, 86 - Բենժամեն Պավար, 37, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով