22:25 13 հունիսի, 2020Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ընդունեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» եւ առավելության հասավ 2։1 հաշվով՝ 10-րդ անընդմեջ հաղթանակը տանելով Բունդեսլիգայում։
«Բավարիայի» հոլանդացի հարձակվող Ջոշուա Զիրկզեն 26-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը։ 3-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց մյունխենյան թիմի ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարը։ 86-րդ րոպեին Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան։
«Բավարիան» 73 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։ Մյոնխենգլադբախի թիմը 56 միավորով չորրորդն է։
Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր
«Բավարիա» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 2։1 (տեսանյութ)
Ջոշուա Զիրկզե, 26, Լեոն Գորեցկա, 86 - Բենժամեն Պավար, 37, ինքնագոլ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.