21:48  ,  11 հունիսի, 2020

Պրեմյեր լիգայի ակումբների կորուստը կկազմի 1 միլիարդ ֆունտ ստերլինգ

Ֆուտբոլի անգլիական Պրեմյեր լիգայի 20 ակումբների ընդհանուր ֆինանսական կորուստն այս մրցաշրջանում կկազմի 1 միլիարդ ֆունտ ստերլինգ, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Deloitte խորհրդատվական ընկերությանը։

Պատճառը կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով առաջացած ճգնաժամն է, չիրականացրած հեռուստահեռարձակումները, գովազդային գործարքների կրճատումը։ Վիճակն առանձնապես չի շտկի նաեւ մրցարջանի վերսկսումը։ Բոլոր հանդիպումները մինչեւ մրցաշրջանի ավարտն անցկացվելու են առանց հանդիսականների։

Անցած մրցաշրջանում Անգլիայի Պրեմյեր լիգայի ակումբների ընդհանուր եկամուտը եղել էր ռեկորդային՝ 5,2 միլիարդ ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով