Ուկրաինական «Լվովի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը կարող է զբաղեցնել Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնը, տեղեկացնում է Футбол газета-ն:
«Դինամոն» Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանին դիտարկում է որպես պահեստային տարբերակ, եթե չկարողանա համաձայնության գալ Սերգեյ Ռեբրովի կամ Յուրի Սյոմինի հետ:
Թիմի նոր գլխավոր մարզչի ընտրության հարցում «Դինամոյի» ղեկավարությունը վերջնական որոշում կընդունի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Մելիքյանը հանդես է եկել ուկրաինական «Գովերլայում», «Զարյայում», Դոնեցկի «Մետալուրգում» եւ Ալչեւսկի «Ստալում»։ Հայաստանի ազգային հավաքականում Մելիքյանն անցկացրել է 30 հանդիպում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:05 , 18 սեպտեմբերի
11:37 , 18 սեպտեմբերի
10:44 , 18 սեպտեմբերի 
10:06 , 18 սեպտեմբերի
09:40 , 18 սեպտեմբերի
09:03 , 18 սեպտեմբերի
01:02 , 18 սեպտեմբերի 
00:21 , 18 սեպտեմբերի 
23:37 , 17 սեպտեմբերի
23:21 , 17 սեպտեմբերի