14:53 9 հունիսի, 2020Ուկրաինական «Լվովի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը կարող է զբաղեցնել Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնը, տեղեկացնում է Футбол газета-ն:
«Դինամոն» Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանին դիտարկում է որպես պահեստային տարբերակ, եթե չկարողանա համաձայնության գալ Սերգեյ Ռեբրովի կամ Յուրի Սյոմինի հետ:
Թիմի նոր գլխավոր մարզչի ընտրության հարցում «Դինամոյի» ղեկավարությունը վերջնական որոշում կընդունի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Մելիքյանը հանդես է եկել ուկրաինական «Գովերլայում», «Զարյայում», Դոնեցկի «Մետալուրգում» եւ Ալչեւսկի «Ստալում»։ Հայաստանի ազգային հավաքականում Մելիքյանն անցկացրել է 30 հանդիպում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.