11:11  ,  1 հունիսի, 2020

«Բացահայտելով տաղանդների». Հայ ֆուտբոլիստները Ֆրանսիայից (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։

Ֆրանսիական Séméac Olympique ակումբի Մ-17 տարեկանների պատանեկան թիմում հանդես է գալիս 15-ամյա հայ կիսապաշտպան Պետրոս Մանուչարյանը, իսկ 18-ամյա հարձակվող Տիգրան Խաչատրյանը ներկայացնում է ֆրանսիական AS Gémenos ակումբը:

ՊԵՏՐՈՍ ՄԱՆՈւՉԱՐՅԱՆ

«Պետրոսը ծնվել է 2004 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում: Մենք տեղափոխվել ենք Ֆրանսիա 2017 թվականին: Իմ որդին ֆուտբոլով զբաղվում է 8 տարեկանից, խաղացել է ԽՄՕՄՄ-ում:

2018 թվականից Պետրոսը հանդես է գալիս ֆրանսիական Séméac Olympique-ի Մ-17 տարեկանների պատանեկան թիմում: Չնայած որդիս դեռ 15 տարեկան է, մարզիչները նրա աշխատասիրության և առաջընթացի շնորհիվ նրան հրավիրել Մ-17 տարեկանների թիմ, որտեղ Պետրոսը առավելապես խաղում է «10 համարի» դիրքում: 2019/20 մրցաշրջանում Պետրոսը Séméac Olympique-ի կազմում հասավ Coupe de Bigorre մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Իմ որդին երազում է հրավեր ստանալ Հայաստանի պատանեկան հավաքականից: Դա մեծ պատիվ կլինի մեր ամբողջ ընտանիքի համար»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է ֆուտբոլիստի հայրը՝ Գևորգ Մանուչարյանը:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ծնվել եմ 2001 թվականի հոկտեմբերի 9-ին Աբովյանում: Ֆուտբոլում իմ առաջին քայլերը կատարել եմ «Աբովյան» ֆուտբոլային ակումբում, 2 մրցաշրջան անցկացրել եմ «Փյունիկի» պատանեկան թիմերում, այնուհետև տեղափոխվել եմ «Գանձասար-Կապան»:

Այժմ հանդես եմ գալիս Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոնի AS Gémenos ակումբում: Խաղում եմ հարձակվողի դիրքում:

Երազում եմ մի օր հրավեր ստանալ Հայաստանի հավաքականից: Դա իմ նպատակն է»,- իր հերթին նշել է Տիգրան Խաչատրյանը:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով