09:12  ,  26 մայիսի, 2020

Արթուր Ռամոսը՝ իր ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Ռամոսը հայտարարել է, որ չի քննարկում Իսպանիայի չեմպիոնից հեռանալու տարբերակը:

«Հպարտ եմ, որ իմ ծառայություններով հետաքրքրվում են Եվրոպայի լավագույն թիմերը, սակայն ես երջանիկ եմ «Բարսելոնայուն» և հեռանալու որևէ մտադրություն չունեմ»,- Արթուրի խոսքը փոխանցում է ESPN-ը:

«Արթուրը կհեռանար «Բարսելոնայից», եթե ակումբն անվստահություն հայտներ նրան, սակայն նման բան տեղի չի ունեցել»,- նշել է Արթուրի մտերիմներից մեկը:

23-ամյա Արթուր Մելոն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2018 թվականից: Կատալոնական թիմի կազմում 43 խաղում Արթուրը դարձել է 3 գոլի հեղինակ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» ցանկանում է Արթուրին փոխանակել «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում