17:47  ,  15 մարտի, 2012

Սամարայում գտել են Ռոբերտո Կարլոսի վրա բանան նետած ֆուտբոլասերին

Սամարայի «Կրիլյա Սովետովը» վերջապես գտել է 2011թ.հունիսի 22-ին «Անժիի» հետ հանդիպման ժամանակ «Մետալուրգ» ստադիոնի արեւմտյան տրիբունայից Մախաչկալայի թիմի բրազիլացի խաղացող Ռոբերտո Կարլոսի ուղղությամբ բանան նետած երկրպագուին:

Չարագործը Սամարայի բնակիչ Վյաչեսլավ Պրոխորովն է: Նա տեսաուղերձում ընդունել է մեղքը: Պրոխորովն ասել է, որ ռասիստական մղումներից չի գնացել այդ քայլին, այլ ընդամենը դժգոհ է եղել «Կրիլյա Սովետովից», որն այդ օրը երեք գնդակ էր բաց թողել Կարլոսի թիմից:

Ռուսաստանի օրենսդրությամբ Պրոխորովի արարքը քրեորեն պատժելի չէ: Ակումբը կփորձի տուգանել ֆուտբոլասերին 300 հազար ռուբլի: Հենց այդքան էր ակումբը վճարել երկրպագուի արարքի համար, գրում է Спорт Экспресс-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում