14:41  ,  13 մարտի, 2012

Ռոբերտո Կարլոսն՝ «Անժիի» տնօրեն

38-ամյա բրազիլացի պաշտպան Ռոբերտո Կարլոսը նշանակվել է Մախաչկալայի «Անժիի» տնօրեն, նշված է ակումբի պաշտոնական կայքում:

Մի քանի օր առաջ լեգենդար ֆուտբոլիստը հանվել էր թիմի հայտացուցակից: Սակայն բրազիլացին նշել է, որ դեռ վաղ է խոսել խաղային կարիերայի ավարտի մասին, իսկ փոփոխությունը միայն իրավական կարգավիճակային է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում