01:43  ,  23 մայիսի, 2020

Ռումենիգե․ Հրաժարվել ենք գնել Կոուտինյոյի տրանսֆերը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն պատմել է «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Բավարիայի» հետ նրա վարձակալության պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին։

«Կոուտինյոյի տրանսֆերը գնելու մեր առաջնահերթ իրավունքի ժամկետն արդեն անցել է։ Մենք չենք ակտիվացրել այն, հրաժարվել ենք գնել նրա տրանսֆերը։

Այժմ պետք է ավարտենք հաջորդ մրցաշրջանի համար մեր կազմի պլանավորումը։ Պետք է հասկանալ՝ Կոուտինյոն մեզ հետ է, թե հեռանում է»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

«Բավարիան» իրավունք ուներ 120 միլիոն եվրոյով գնել Կոուտինյոյին, սակայն գերմանական ակումբը ցանկանում է երկարաձգել վարձակալության պայմանագիրը։

«Բարսելոնան» մտադիր է այս ամռանը վաճառել Կոուտինյոյին, որի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում