01:43 23 մայիսի, 2020Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն պատմել է «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Բավարիայի» հետ նրա վարձակալության պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին։
«Կոուտինյոյի տրանսֆերը գնելու մեր առաջնահերթ իրավունքի ժամկետն արդեն անցել է։ Մենք չենք ակտիվացրել այն, հրաժարվել ենք գնել նրա տրանսֆերը։
Այժմ պետք է ավարտենք հաջորդ մրցաշրջանի համար մեր կազմի պլանավորումը։ Պետք է հասկանալ՝ Կոուտինյոն մեզ հետ է, թե հեռանում է»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
«Բավարիան» իրավունք ուներ 120 միլիոն եվրոյով գնել Կոուտինյոյին, սակայն գերմանական ակումբը ցանկանում է երկարաձգել վարձակալության պայմանագիրը։
«Բարսելոնան» մտադիր է այս ամռանը վաճառել Կոուտինյոյին, որի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.