NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող և Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող պատանի հայ ֆուտբոլիստների:
Շվեդական Örebro SK ակումբի Մ-19 տարեկանների պատանեկան թիմում հանդես է գալիս 18-ամյա հարձակվող Դավիթ Սահակյանը:
«Ծնվել եմ 2002 թվականի ապրիլի 1-ին Գերմանիայում: Ընտանիքով տեղափոխվել ենք Շվեդիա, երբ ես 2 տարեկան էի: Իմ հայրը հայ է, իսկ մայրս՝ ռուս: Խաղում եմ կենտրոնական և եզրային հարձակվողի դիրքերում:
Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 5 տարեկանից Nora BK ակումբում, հաճախել եմ Grillska Gymnasiet էլիտար ֆուտբոլային դպրոց: 14 տարեկանում տեղափոխվել եմ Nora BK-ի հիմնական թիմ, որը հանդես է գալիս Շվեդիայի չորրորդ դիվիզիոնում:

2018 թվականին տեղափոխվել եմ Շվեդիայի երկրորդ դիվիզիոնի՝ Superettan-ի Degerfors IF ակումբ: 1 տարի անցկացրել եմ պատանեկան թիմում, խաղացել եմ Շվեդիայի պատանեկան առաջնության Բարձրագույն խմբում: Degerfors IF-ում արդյունավետ տարի եմ անցկացրել, շատ գոլեր հեղինակել:
Նախորդ տարի տեղափոխվել եմ Շվեդիայի Բարձրագույն խմբի՝ Allsvenskan-ի Örebro SK ակումբ: Հանդես եմ գալիս Մ-19 և Մ-21 տարեկանների թիմերում: Պարբերաբար մարզվում եմ գլխավոր թիմի հետ: Örebro SK-ի ակադեմիան լավագույններից մեկն է Շվեդիայում:
2018 թվականին մասնակցել եմ Շվեդիայի Մ-17 տարեկանների պատանեկան հավաքականի հավաքին:
Իմ ընտանիքի մի մասն ապրում է Հայաստանում, որտեղ ես մի քանի անգամ եղել եմ: Հայաստանի պատանեկան կամ երիտասարդական հավաքականներից հրավեր ստանալը մեծ պատիվ կլինի ինձ ու ընտանիքիս համար: Շատ շնորհակալ եմ հարցազրույցի և Ձեր ջանքերի համար»,- նշել է Դավիթ Սահակյանը:
Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի