17:08  ,  9 մայիսի, 2020

Լա Լիգան հետաքրքիր տարբերակ է մտածել երկրպագուների վիրտուալ ներկայությունը ստադիոններում ապահովելու համար

Իսպանական Լա Լիգայի ղեկավարությունը նախապատրաստական աշխատանքներ է կատարում երկրում ֆուտբոլային մրցաշրջանը վերսկսելու համար, հայտնում է Football Espana-ն:

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը հետաքրքիր տարբերակ է մտածել ստադիոններում երկրպագուների վիրտուալ ներկայությունն ապահովելու համար:

«Ցավոք, մենք չենք կարող հանդիպումներն անցկացնել հանդիսականներով, սակայն ֆուտբոլիստները դժգոհում են, որ դատարկ ստադիոնում խաղալով՝ նրանք հաճույք չեն ստանում ֆուտբոլից:

Մենք հատուկ տեխնիկայի միջոցով կապահովենք երկրպագուների վիրտուալ ներկայությունը ստադիոնում: Twitter-ում տվյալ հանդիպմանը վերաբերող բոլոր գրառումները կցուցադրվեն ստադիոնի լուսատախտակին»,- ասել է Տեբասը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Իսպանիայում ֆուտբոլային մրցաշրջրջանը վերսկսել հունիսի 20-ին և ավարտել հուլիսի 26-ին, որպեսզի ֆուտբոլիստները 2 շաբաթ հանգստի հնարավորություն ունենան հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news