Իսպանական Լա Լիգայի ղեկավարությունը նախապատրաստական աշխատանքներ է կատարում երկրում ֆուտբոլային մրցաշրջանը վերսկսելու համար, հայտնում է Football Espana-ն:
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը հետաքրքիր տարբերակ է մտածել ստադիոններում երկրպագուների վիրտուալ ներկայությունն ապահովելու համար:
«Ցավոք, մենք չենք կարող հանդիպումներն անցկացնել հանդիսականներով, սակայն ֆուտբոլիստները դժգոհում են, որ դատարկ ստադիոնում խաղալով՝ նրանք հաճույք չեն ստանում ֆուտբոլից:
Մենք հատուկ տեխնիկայի միջոցով կապահովենք երկրպագուների վիրտուալ ներկայությունը ստադիոնում: Twitter-ում տվյալ հանդիպմանը վերաբերող բոլոր գրառումները կցուցադրվեն ստադիոնի լուսատախտակին»,- ասել է Տեբասը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Իսպանիայում ֆուտբոլային մրցաշրջրջանը վերսկսել հունիսի 20-ին և ավարտել հուլիսի 26-ին, որպեսզի ֆուտբոլիստները 2 շաբաթ հանգստի հնարավորություն ունենան հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի