15:50  ,  6 մայիսի, 2020

Հայտնի է Մաքգրեգորի հաջորդ մենամարտի հավանական ժամկետը

Խառը մենամարտերի 2 քաշային կարգում UFC նախկին չեմպիոն իռլանդացի Քոնոր Մաքգրեգորն իր հաջորդ մենամարտը կարող է անցկացնել ընթացիկ տարվա հունիսին: Այդ մասին հայտարարել է UFC նախագահ Դանա Ուայթը:

«Մաքգրեգորը ցանկանում է մենամարտել: Նա ինձ հարցնում է՝ արդյոք իր մենամարտին ներկա կլինեն հանդիսկաններ, իսկ ես պատասխանում եմ, որ ոչ, մենամարտն անցկացվելու է առանց հանդիսականների: 

Դեռ պարզ չէ, թե ով կլինի Մաքգրեգորի մրցակիցը, սակայն մենամարտը տեղի կունենա հունիսի վերջին»,- Դանա Ուայթի խոսքը փոխանցում է Allboxing-ը:

Վերջին անգամ 32-ամյա Մաքգրեգորն օկտագոն է դուրս եկել հունվարին: Ամերիկացի Դոնալդ Սերոնեի հետ մենամարտում իռլանդացի մարզիկը հաղթանակ տարավ 40 վայրկյանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում