11:50  ,  30 ապրիլի, 2020

«Բացահայտելով տաղանդների». «Կրասնոդարի» հայ կիսապաշտպանը (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող և Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող պատանի հայ ֆուտբոլիստների:

Ռուսական «Կրասնոդարի» ֆարմ-ակումբում՝ ФНЛ-ը ներկայացնող «Կրասնոդար-2»-ում, հանդես է գալիս հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:

Էդուարդը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին Ստավրոպոլում:

Հայ կիսապաշտպանը հանդիսանում է «Կրասնոդարի» սան, որտեղ խաղում է 10 տարեկանից: Սպերցյանը հանդես է եկել ակումբի պատանեկան թիմերում, որտեղից, անցնելով ПФЛ-ում (երկրորդ դիվիզիոն) հանդես եկող «Կրասնոդար-3»-ով, տեղափոխվել է «Կրասնոդար-2», որը ներկայացնում է Ռուսաստանի առաջնության Առաջին խումբը՝ ФНЛ-ը:

2018/19 մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը ФНЛ-ում մասնակցել է 11 հանդիպման, իսկ արդեն այս մրցաշրջանում Սպերցյանը սկսել է ավելի հաճախ խաղադաշտ դուրս գալ «Կրասնոդար-2»-ի կազմում: Ընթացիկ առաջնությունում նա իր ակտիվում արդեն ունի 20 խաղ:

Սպերցյանը «Կրասնոդարի» հիմնական թիմի կազմում մասնակցել է ընկերական հանդիպումների, «Матч Премьер» մրցաշարին, որտեղ մրցել է «Սպարտակի», ԲԿՄԱ-ի և «Ռոստովի» հետ:

Էդուարդն ընդգրկվել է ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի խաղերի հայտացուցակում, գտնվել է Ռուսաստանի պատանեկան հավաքականների թիրախում:

NEWS.am Sport-ի տեղեկություններով՝ Էդուարդ Սպերցյանը պատրաստ է համալրել Հայաստանի երիտասարդական թիմի, իսկ հետագայում՝ ազգային հավաքականի կազմը:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով