11:50 30 ապրիլի, 2020NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող և Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող պատանի հայ ֆուտբոլիստների:
Ռուսական «Կրասնոդարի» ֆարմ-ակումբում՝ ФНЛ-ը ներկայացնող «Կրասնոդար-2»-ում, հանդես է գալիս հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:

Էդուարդը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին Ստավրոպոլում:
Հայ կիսապաշտպանը հանդիսանում է «Կրասնոդարի» սան, որտեղ խաղում է 10 տարեկանից: Սպերցյանը հանդես է եկել ակումբի պատանեկան թիմերում, որտեղից, անցնելով ПФЛ-ում (երկրորդ դիվիզիոն) հանդես եկող «Կրասնոդար-3»-ով, տեղափոխվել է «Կրասնոդար-2», որը ներկայացնում է Ռուսաստանի առաջնության Առաջին խումբը՝ ФНЛ-ը:
2018/19 մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը ФНЛ-ում մասնակցել է 11 հանդիպման, իսկ արդեն այս մրցաշրջանում Սպերցյանը սկսել է ավելի հաճախ խաղադաշտ դուրս գալ «Կրասնոդար-2»-ի կազմում: Ընթացիկ առաջնությունում նա իր ակտիվում արդեն ունի 20 խաղ:
Սպերցյանը «Կրասնոդարի» հիմնական թիմի կազմում մասնակցել է ընկերական հանդիպումների, «Матч Премьер» մրցաշարին, որտեղ մրցել է «Սպարտակի», ԲԿՄԱ-ի և «Ռոստովի» հետ:
Էդուարդն ընդգրկվել է ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի խաղերի հայտացուցակում, գտնվել է Ռուսաստանի պատանեկան հավաքականների թիրախում:
NEWS.am Sport-ի տեղեկություններով՝ Էդուարդ Սպերցյանը պատրաստ է համալրել Հայաստանի երիտասարդական թիմի, իսկ հետագայում՝ ազգային հավաքականի կազմը:
Սամվել Սուքիասյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.