11:11  ,  26 ապրիլի, 2020

«Բացահայտելով տաղանդների»․ Հայ պաշտպանը՝ Բելգիայից (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող և Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող պատանի հայ ֆուտբոլիստների:

Բելգիական ASV Geel ակումբի մինչեւ 15 տարեկանների թիմում հանդես է գալիս 14-ամյա պաշտպան Սարգիս Գաբոյանը։

«Սարգիսը ֆուտբոլով զբաղվում է 6 տարեկանից»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց ֆուտբոլիստի հայրը՝ Հրաչ Գաբոյանը։

«Որդիս հանդես է գալիս հիմնականում աջ պաշտպանի դիրքում, բայց որոշ մարզիչներ նրան փորձել են նաեւ «8 համարի» դիրքում (կենտրոնական կիսապաշտպան - խմբ․)։

2016-2017 թվականներին որդիս խաղացել է KFC Duffel-ի պատանեկան թիմում, հետո տեղափոխվել է Lierse SK։

2019 թվականից նա ներկայացնում է բելգիական IP լիգայի ASV Geel-ը։ Բելգիայի պատանեկան առաջնությունը տարբերվում է այլ երկրների առաջնություններից, սպեցիֆիկ եւ բարձր մրցակցությամբ մրցաշար է։

Սարգիսը պարբերաբար մարզումներ է անցկացնում հոլանդական ՊՍՎ-ի ակադեմիայում։ Նախնական պայմանավորվածության համաձայն, սեպտեմբերին նա փորձաշրջան կանցնի ֆրանսիական «Լիոնում»։

Կապ ենք պահում «Շիրակի» մարզիչ Ֆելիքս Խոջոյանի, նաեւ Գյումրիի ակումբի նախկին խաղացող Արա Ադամյանի հետ, որն այժմ աշխատում է Ֆրանսիայում։

Հպարտ ու երջանիկ կլինենք, եթե Սարգիսը հրավեր ստանա Հայաստանի պատանեկան հավաքականից։ Նա կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի լավագույն կողմերից դրսեւորվի եւ օգնի հայրենիքին»,- նշեց Հրաչ Գաբոյանը։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ