13:45  ,  25 ապրիլի, 2020

Գեղամ Կադիմյանն իր գոլը նվիրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Բելառուսի առաջնության 6-րդ տուրում Գրոդնոյի «Նեմանը» տանը մրցեց Մինսկի «Էներգետիկ-ԲԳՈւ»-ի հետ և առավելության հասավ 3։0 հաշվով։

«Նեմանի» առաջին գոլը խաղի 66-րդ րոպեին խփեց հայ հարձակվող Գեղամ Կադիմյանը, որը հանդիպման ավարտից հետո հայտարարեց, որ իր գոլը նվիրում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Այսօր մեզ համար շատ կարևոր էր հաղթելը, որպեսզի բարելավեինք մրցաշարային աղյուսակում մեր դիրքը: Ցանկանում եմ այս հաղթանակն ու իմ գոլը նվիրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- Կադիմյանի խոսքը փոխանցում է Sport24-ը:

Հիշեցնենք, որ «Էներգետիկ-ԲԳՈւ»-ի դեմ Գեղամ Կադիմյանը խփեց իր երրորդ գոլը Բելառուսի առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English