23:17  ,  24 ապրիլի, 2020

«Նեմանի» հաղթանակն ու Գեղամ Կադիմյանի գոլը

Բելառուսի առաջնության 6-րդ տուրում Գրոդնոյի «Նեմանը» տանը մրցեց Մինսկի «Էներգետիկ-ԲԳՈւ»-ի հետ եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Հանդիպման հաշիվը 66-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը, որը երրորդ գոլը խփեց Բելառուսի առաջնությունում։

«Նեմանը» 8 միավորով 8-րդ տեղում է։

Բելառուսի առաջնություն, 6-րդ տուր

«Նեման» - «Էներգետիկ-ԲԳՈւ»՝ 3։0

Գեղամ Կադիմյան, 66, Պավել Զաբելին, 72, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում