09:16  ,  25 ապրիլի, 2020

ՖԻՖԱ-ն 150 միլիոն դոլար օգնություն կտրամադրի ֆեդերացիաներին

Ֆուտբոլի միջազգային կազմակերպությունը՝ ՖԻՖԱ-ն, կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ֆինանսական դժվարությունները հաղթահարելու նպատակով ֆինանսական աջակցություն կտրամադրի երկրների ֆեդերացիաներին:

«ՖԻՖԱ-ն կաջակցի նրանց, ովքեր ֆինանսական դժվարությունների առաջ են կանգնել: Առաջին փուլով մենք ֆեդերացիաներին կտրամադրենք 150 միլիոն դոլար: Երկրորդ փուլով կմեծացնենք ֆինանսական աջակցությունը»,- ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի խոսքը փոխանցում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Ստացվում է, որ ՖԻՖԱ-ի անդամ հանդիսացող 211 երկրների ֆուտբոլի ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կազմակերպությունից կստանա շուրջ կես միլիոն դոլարի աջակցություն:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով աշխարհի գրեթե բոլոր երկրներում դադարեցված են ֆուտբոլային պրոֆեսիոնալ և սիրողական առաջնությունները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English