09:16 25 ապրիլի, 2020Ֆուտբոլի միջազգային կազմակերպությունը՝ ՖԻՖԱ-ն, կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ֆինանսական դժվարությունները հաղթահարելու նպատակով ֆինանսական աջակցություն կտրամադրի երկրների ֆեդերացիաներին:
«ՖԻՖԱ-ն կաջակցի նրանց, ովքեր ֆինանսական դժվարությունների առաջ են կանգնել: Առաջին փուլով մենք ֆեդերացիաներին կտրամադրենք 150 միլիոն դոլար: Երկրորդ փուլով կմեծացնենք ֆինանսական աջակցությունը»,- ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի խոսքը փոխանցում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Ստացվում է, որ ՖԻՖԱ-ի անդամ հանդիսացող 211 երկրների ֆուտբոլի ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կազմակերպությունից կստանա շուրջ կես միլիոն դոլարի աջակցություն:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով աշխարհի գրեթե բոլոր երկրներում դադարեցված են ֆուտբոլային պրոֆեսիոնալ և սիրողական առաջնությունները:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.