11:11  ,  24 ապրիլի, 2020

«Բացահայտելով տաղանդների». Հայ փլեյմեյքերը՝ Իսրայելից (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտասահմանում հանդես եկող և ապագայում Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող երիտասարդ հայ ֆուտբոլիստների:

Երուսաղեմի «Բեյտարի» երկրորդ թիմում հանդես է գալիս 17-ամյա հայ հարձակողական ոճի կիսապաշտպան Փոլ Ջերնազյանը:

Փոլը ծնվել է 2002 թվականին Երուսաղեմում: 5 տարեկանից զբաղվում է ֆուտբոլով «Բեյտարի» համակարգում: 

2017/18 մրցաշրջանում Ջերնազյանն ակումբի պատանեկան թիմի կազմում դարձել է Իսրայելի գավաթակիր:

Պատանեկան թիմերում հաջող մրցելույթներից հետո Փոլը միացել է «Բեյտարի» երկրորդ թիմին, որի կազմում արդեն մասնակցել է 5 հանդիպման:

Վերջերս Ջերնազյանը հրավեր էր ստացել Իսրայելի առաջին դիվիզիոնը ներկայացնող «Հապոել Կատամոնից», սակայն թիմերը չկարողացան համաձայնության գալ, և տեղափոխությունը ձախողվեց:

2017 թվականի ամռանը Փոլը Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է երկշաբաթյա հավաքի: 17-ամյա կիսապաշտպանի երազանքն է մեկ օր հրավեր ստանալ Հայաստանի ազգային հավաքականից:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով