11:11 24 ապրիլի, 2020NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտասահմանում հանդես եկող և ապագայում Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող երիտասարդ հայ ֆուտբոլիստների:
Երուսաղեմի «Բեյտարի» երկրորդ թիմում հանդես է գալիս 17-ամյա հայ հարձակողական ոճի կիսապաշտպան Փոլ Ջերնազյանը:
Փոլը ծնվել է 2002 թվականին Երուսաղեմում: 5 տարեկանից զբաղվում է ֆուտբոլով «Բեյտարի» համակարգում:
2017/18 մրցաշրջանում Ջերնազյանն ակումբի պատանեկան թիմի կազմում դարձել է Իսրայելի գավաթակիր:

Պատանեկան թիմերում հաջող մրցելույթներից հետո Փոլը միացել է «Բեյտարի» երկրորդ թիմին, որի կազմում արդեն մասնակցել է 5 հանդիպման:
Վերջերս Ջերնազյանը հրավեր էր ստացել Իսրայելի առաջին դիվիզիոնը ներկայացնող «Հապոել Կատամոնից», սակայն թիմերը չկարողացան համաձայնության գալ, և տեղափոխությունը ձախողվեց:
2017 թվականի ամռանը Փոլը Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է երկշաբաթյա հավաքի: 17-ամյա կիսապաշտպանի երազանքն է մեկ օր հրավեր ստանալ Հայաստանի ազգային հավաքականից:
Սամվել Սուքիասյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.