Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է առողջապահական համակարգի աշխատակիցներին:
«Դուք չեք ցանկանում հեռու մնալ հասարակությունից, սակայն կատարում եք հրաշալի աշխատանք և դա անում եք ամեն օր նույն կազմով, որպեզի փրկեք մարդկանց կյանքերը:
Շնորհակալություն եմ հայտնում ձեզ քաջության, նվիրվածության և ծանր աշխատանքի համար: Մենք բոլորս ձեր կողքին ենք»,- ասել է Մխիթարյանը:
Ավելի վաղ հայկական ֆուտբոլի առաջատարը «Ռոմայի» մամուլի ծառայության հետ զրույցում խոսել էր կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած դժվարությունների, նորածին որդու՝ Համլետի և կարանտինի պայմաններում մարզավիճակը պահպանելու մասին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:57 , 30 հոկտեմբերի 
12:03 , 30 հոկտեմբերի
11:24 , 30 հոկտեմբերի
11:17 , 30 հոկտեմբերի 
10:59 , 30 հոկտեմբերի
10:31 , 30 հոկտեմբերի
09:12 , 30 հոկտեմբերի
00:28 , 30 հոկտեմբերի 
22:46 , 29 հոկտեմբերի 
21:54 , 29 հոկտեմբերի