16:00 23 ապրիլի, 2020Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է առողջապահական համակարգի աշխատակիցներին:
«Դուք չեք ցանկանում հեռու մնալ հասարակությունից, սակայն կատարում եք հրաշալի աշխատանք և դա անում եք ամեն օր նույն կազմով, որպեզի փրկեք մարդկանց կյանքերը:
Շնորհակալություն եմ հայտնում ձեզ քաջության, նվիրվածության և ծանր աշխատանքի համար: Մենք բոլորս ձեր կողքին ենք»,- ասել է Մխիթարյանը:
Ավելի վաղ հայկական ֆուտբոլի առաջատարը «Ռոմայի» մամուլի ծառայության հետ զրույցում խոսել էր կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած դժվարությունների, նորածին որդու՝ Համլետի և կարանտինի պայմաններում մարզավիճակը պահպանելու մասին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.