11:11  ,  23 ապրիլի, 2020

«Բացահայտելով տաղանդների». Հայ փլեյմեյքերը՝ Բարսելոնայից (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտասահմանում հանդես եկող և ապագայում Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող երիտասարդ հայ ֆուտբոլիստների:

2018 թվականից Բարսելոնայի Marcet ֆուտբոլային ակադեմիայում հանդես է գալիս 16-ամյա հայ փլեյմեյքեր Բագրատ Վանյանը:

2013-2015 թվականներին Բագրատը հանդես է եկել ֆրանսիական AS Vitre-ի, իսկ 2015-2018 թվականներին՝ US Janze-ի պատանեկան թիմերում:

Բագրատի հասակը 182 սմ է: Հայ կիսապաշտպանը փորձաշրջանի հրավեր է ստացել «Լիոնի» Մ-17 տարեկանների պատանեկան թիմից և մոտ ապագայում կմիանա ֆրանսիական ակումբին:

Բագրատ Վանյանի երազանքը Հայաստանի պատանեկան հավաքականից հրավեր ստանալն է: Վերջերս նրա հետ կապ են հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով