NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտասահմանում հանդես եկող և ապագայում Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող երիտասարդ հայ ֆուտբոլիստների:
Բելգիական KSK Heist ակումբի Մ-14 տարեկանների պատանեկան թիմում հանդես է գալիս հայ հարձակվող Աշոտ Մինասյանը:

«Աշոտը 2.5 տարեկան էր, երբ մենք տեղափոխվեցինք Բելգիա: Նա ֆուտբոլով զբաղվում է 5 տարեկանից»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է ֆուտբոլիստի հայրը՝ Էդգար Մինասյանը:
ԲԵԼԳԻԱԿԱՆ ԱԿՈւՄԲԻ ՏԱՐՎԱ ՖՈւՏԲՈԼԻՍՏ
«Մինչև 9 տարեկանն Աշոտը հանդես է եկել Բելգիայի առաջնության Բարձրագույն խմբի KV Mechelen ակումբի պատանեկան թիմերում, այնուհետև 3 տարի անցկացրել է Racing Mechelen-ում: Բարձրագույն խմբի Royal Antwerp FC թիմի սկաուտները նկատեցին իմ որդուն, որը հաջող փորձաշրջան անցնելուց հետո հրավեր ստացավ ակումբից: 2 տարի անց Աշոտը տեղափոխվեց KSK Heist, որտեղ էլ խաղում է մինչև հիմա: Սեպտեմբերից նա կտեղափոխվի Մ-15 տարեկանների թիմ:

Racing Mechelen ակումբի պատանեկան թիմում Աշոտը ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ: 2019/2020 մրցաշրջանում KSK Heist-ը հաղթել է Մ-14 տարեկանների մրցաշարում»:

«ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ»
«Եթե հրավեր ստանանք Հայաստանի պատանեկան հավաքականներից, դա մեծ պատիվ կլինի մեզ և, առաջին հերթին, Աշոտի համար: Եթե նույնիսկ հարկավոր լինի ընտրություն կատարել Բելգիայի և Հայաստանի միջև, մենք, միանշանակ, կընտրենք մեր հայրենիքը»:
Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի