«Բացահայտելով տաղանդների». Հայ հարձակվողը՝ Բելգիայից (ֆոտո)

11:11   22 ապրիլի, 2020

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտասահմանում հանդես եկող և ապագայում Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող երիտասարդ հայ ֆուտբոլիստների:

Բելգիական KSK Heist ակումբի Մ-14 տարեկանների պատանեկան թիմում հանդես է գալիս հայ հարձակվող Աշոտ Մինասյանը:

«Աշոտը 2.5 տարեկան էր, երբ մենք տեղափոխվեցինք Բելգիա: Նա ֆուտբոլով զբաղվում է 5 տարեկանից»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է ֆուտբոլիստի հայրը՝ Էդգար Մինասյանը:

ԲԵԼԳԻԱԿԱՆ ԱԿՈւՄԲԻ ՏԱՐՎԱ ՖՈւՏԲՈԼԻՍՏ

«Մինչև 9 տարեկանն Աշոտը հանդես է եկել Բելգիայի առաջնության Բարձրագույն խմբի KV Mechelen ակումբի պատանեկան թիմերում, այնուհետև 3 տարի անցկացրել է Racing Mechelen-ում: Բարձրագույն խմբի Royal Antwerp FC թիմի սկաուտները նկատեցին իմ որդուն, որը հաջող փորձաշրջան անցնելուց հետո հրավեր ստացավ ակումբից: 2 տարի անց Աշոտը տեղափոխվեց KSK Heist, որտեղ էլ խաղում է մինչև հիմա: Սեպտեմբերից նա կտեղափոխվի Մ-15 տարեկանների թիմ:

Racing Mechelen ակումբի պատանեկան թիմում Աշոտը ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ: 2019/2020 մրցաշրջանում KSK Heist-ը հաղթել է Մ-14 տարեկանների մրցաշարում»:

«ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ»

«Եթե հրավեր ստանանք Հայաստանի պատանեկան հավաքականներից, դա մեծ պատիվ կլինի մեզ և, առաջին հերթին, Աշոտի համար: Եթե նույնիսկ հարկավոր լինի ընտրություն կատարել Բելգիայի և Հայաստանի միջև, մենք, միանշանակ, կընտրենք մեր հայրենիքը»:

Սամվել Սուքիասյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.