00:11  ,  18 ապրիլի, 2020

Բաքուն հաստատել է, որ 2021-ին պատրաստ կլինի ընդունել Եվրո-2020-ի 4 խաղերը

Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել է, որ հաջորդ տարվա ամռանը պատրաստ կլինի Բաքվում ընդունել Եվրո-2020-ի չորս հանդիպումները, հաղորդում է tass.ru-ն։

Բաքվում պետք է անցկացվեն A խմբի երեք հանդիպում եւ քառորդ եզրափակիչի մեկ խաղ։

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի կազմակերպիչ քաղաքներից Սանկտ Պետերբուրգը, Կոպենհագենը, Բուխարեստը, Դուբլինն ու Լոնդոնը եւս հաստատել էին, որ հաջորդ տարի էլ չեն հրաժարվի Եվրո-2020-ի հանդիպումներից։

Եվրո-2020-ը մեկ տարով հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով