22:05  ,  16 ապրիլի, 2020

Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների եզրափակիչները՝ օգոստոսին

ՈւԵՖԱ-ն որոշել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնել օգոստոսի 29-ին Ստամբուլում, իսկ Եվրոպայի լիգայի եզրափակիչը՝ օգոստոսի 26-ին Գդանսկում, հաղորդում է բրիտանական telegraph.co.uk-ը։ ՈւԵՖԱ-ի նոր օրացույցի աշխատանքային տարբերակում նախատեսվում է փլեյ-օֆֆի 1/8 եզրափակիչի մնացած հանդիպումներն անցկացնել հուլիսի 28-29-ին։

ՈւԵՖԱ-ում հույս ունեն, որ հունիս-հուլիսին կանցկացվեն ազգային առաջնությունների հանդիպումները։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դեռ չեն անցկացրել «Մանչեսթեր Սիթին» ու «Ռեալը», «Բավարիան» ու «Չելսին», «Յուվենտուսն» ու «Լիոնը» եւ «Բարսելոնան» ու «Նապոլին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով