22:05 16 ապրիլի, 2020ՈւԵՖԱ-ն որոշել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնել օգոստոսի 29-ին Ստամբուլում, իսկ Եվրոպայի լիգայի եզրափակիչը՝ օգոստոսի 26-ին Գդանսկում, հաղորդում է բրիտանական telegraph.co.uk-ը։ ՈւԵՖԱ-ի նոր օրացույցի աշխատանքային տարբերակում նախատեսվում է փլեյ-օֆֆի 1/8 եզրափակիչի մնացած հանդիպումներն անցկացնել հուլիսի 28-29-ին։
ՈւԵՖԱ-ում հույս ունեն, որ հունիս-հուլիսին կանցկացվեն ազգային առաջնությունների հանդիպումները։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դեռ չեն անցկացրել «Մանչեսթեր Սիթին» ու «Ռեալը», «Բավարիան» ու «Չելսին», «Յուվենտուսն» ու «Լիոնը» եւ «Բարսելոնան» ու «Նապոլին»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.