Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Անաստասիա Կլիմովան «Շիրակ-Հոմենմենից» տեղափոխվել է Ռուսաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող Կրասնոյարսկի «Ենիսեյ»:
NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է 25-ամյա ֆուտբոլիստուհու հետ, որը վերջերս տեղի ունեցած Լիտվայի հետ ընկերական խաղերում (0:1, 1:1) նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
ԱԿՈւՄԲԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՄԱՍԻՆ
«Ակումբային կարիերայիս ընթացքում հանդես եմ եկել Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի և Հայաստանի առաջնություններում:
«Լեգենդայի» կազմում 2 անգամ հասել եմ Ուկրաինայի գավաթի խաղարկության եզրափակիչ, առաջնությունում նվաճել եմ արծաթե և բրոնզե մեդալներ, արժանացել եմ սպորտի վարպետի կոչմանը, որի համար շատ հպարտ եմ: 2017 թվականին «Մարտվեի» կազմում դարձել եմ Վրաստանի չեմպիոն՝ ձեռք բերելով նաև Չեմպիոնների լիգայում հանդես գալու փորձ»:

ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ
«Իմ մրցելույթներին «Ենիսեյից» հետևել են Իժևսկի «Տորպեդոյում» հանդես գալու ժամանակահատվածում: Մի քանի հանդիպում անցկացրել եմ «Շիրակ-Հոմենմենի» կազմում, այնուհետև միացել եմ Կրասնոյարսկը ներկայացնող ակումբին, որտեղ լավ ընդունելության եմ արժանացել: Կանենք ամեն ինչ մրցանակային տեղ գրավելու համար: Հասկանալի պատճառներով հանդիպումներն առայժ հետաձգվել են մինչև մայիս»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանը գեղեցիկ երկիր է, իսկ ժողովուրդը շատ հյուրընկալ է: Հայաստանի հավաքականի կազմում իմ առաջին հավաքը շատ լավ անցավ, մենք ընկերական կոլեկտիվ ունենք, որակյալ մարզչական շտաբ, մարզումային գործընթացի համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները: Կարծում եմ՝ Լիտվայի հետ հանդիպումներն օգտակար էին մեզ համար: Սա միայն սկիզբն է այն երկար ճանապարհի, որը Հայաստանի հավաքականը պետք է անցնի»:
Սամվել Սուքիասյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի