14:12  ,  9 ապրիլի, 2020

ՈւԵՖԱ-ն կարող է կրճատել Եվրո-2020-ը ընդունող քաղաքների թիվը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման ձևաչափը կարող է փոփոխությունների ենթարկվել, հայտնում է Daily Mail-ը:

ՈւԵՖԱ-ն քննարկում է Եվրո-2020-ը ընդունող քաղաքների թիվը կրճատելու հարցը, քանի որ այն ստադիոններում, որտեղ պետք է տեղի ունենային Եվրոպայի առաջնության հանդիպումները, 2021 թվականի ամռանը նախատեսված են անցկացնել այլ՝ ոչ ֆուտբոլային առաջնություններ:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը նախատեսված էր անցկացնել այս տարվա հունիսի 12-ից հուլիսի 12-ը՝ Եվրոպայի 12 քաղաքում, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշարը 1 տարով հետաձգվեց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով