14:12 9 ապրիլի, 2020Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման ձևաչափը կարող է փոփոխությունների ենթարկվել, հայտնում է Daily Mail-ը:
ՈւԵՖԱ-ն քննարկում է Եվրո-2020-ը ընդունող քաղաքների թիվը կրճատելու հարցը, քանի որ այն ստադիոններում, որտեղ պետք է տեղի ունենային Եվրոպայի առաջնության հանդիպումները, 2021 թվականի ամռանը նախատեսված են անցկացնել այլ՝ ոչ ֆուտբոլային առաջնություններ:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը նախատեսված էր անցկացնել այս տարվա հունիսի 12-ից հուլիսի 12-ը՝ Եվրոպայի 12 քաղաքում, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշարը 1 տարով հետաձգվեց:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.