14:10  ,  1 ապրիլի, 2020

Ֆաբրեգասը նշել է իր կարիերայի լավագույն 2 մարզիչներին

Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոյի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը նշել է իր կարիերայի լավագույն 2 մարզիչների անունները:

«Իմ կարիերայի ընթացքում աշխատել եմ աշխարհի լավագույն մասնագետների հետ, սակայն կառանձնացնեմ Ժոզե Մոուրինյոյին և Վենգերին»,- 32-ամյա կիսապաշտպանի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Ֆաբրեգասն Արսեն Վենգերի հետ աշխատել է Լոնդոնի «Արսենալում», որտեղ հանդես է եկել 2003-2011 թվականներին, իսկ Ժոզե Մոուրինյոյի հետ՝ «Չելսիում», որտեղ խաղացել է 2014-2019 թվականներին: 

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Սեսկ Ֆաբրեգասը մասնակցել է 18 հանդիպման, դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում